կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 13:28
Աշխարհ

Սիրիայի քրդերը հայտնում են Աֆրինում 14 թուրք և ահաբեկիչ ոչնչացնելու մասին

Սիրիայի քրդերը հայտնում են Աֆրինում 14 թուրք և ահաբեկիչ ոչնչացնելու մասին

«Աֆրինի ազատագրության ուժեր»-ի մամուլի ծառայությունը հրապարակել է հայտարարություն, որում հայտնում է թուրք օկուպանտների և գրոհայինների դեմ մի շարք գործողությունների արդյունքների մասին Թուրքիայի կողմից օկուպացված Աֆրինում և Հալեպի գյուղական  տարածքներում:

«Հունիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում մեր ուժերը իրականացրել են մի շարք հաջող գործողություններ, որոնց ընթացքում վերացվել են մի քանի թուրք օկուպանտներ և զինյալներ:

Հունիսի 1-ին մեր ուժերն անօդաչու թռչող սարքերի գործողություն իրականացրին Մարեում գտնվող թուրք զինյալների կետի դեմ: Արդյունքում՝ մի քանի թուրք զավթիչներ վերացվեցին և վիրավորվեցին: Ոչնչացված թշնամու թվի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չկան:

Մեր ուժերը նաև գործողություն են իրականացրել Բաբ քաղաքի Դաղլբաշ գյուղում թուրք և զինյալների դեմ, որի արդյունքում ոչնչացվել են երկու թուրք օկուպանտներ, ինչպես նաև նրանց մեքենան:

Հունիսի 2-ին Ազազի Կաֆր Խվեիշ գյուղում մեր ուժերը գործողություն իրականացրեցին թուրքամետ զինյալների դեմ: Տեղեկություններ չկան սպանված զինյալների թվի մասին:

Նույն օրը գիշերը Աֆրինի Կոպելի և Բասլեհ գյուղերի միջև ընկած հատվածում տեղի ունեցավ գործողություն, որի թիրախն էր թուրքական օկուպացիայի շարասյունը: Վերացվեցին ութ թուրք զավթիչներ, ևս երեքը վիրավորվեցին: Մեզ հաջողվեց վերացնել նաև «Կրիբի» զրահամեքենան:

Հունիսի 3-ին Բասուֆան գյուղի մերձակայքում մեր ուժերը գործողություններ իրականացրեցին մի խումբ թուրք զավթիչների դեմ: Արդյունքում՝ 4 զինյալ վերացվել է, ևս 4-ը վիրավորվել։

Այսպիսով՝ գործողությունների արդյունքը եղավ 12 թուրք զավթիչների և 2 թուրքամետ զինյալների վերացումը, ինչպես նաև 7 զինվոր վիրավորվեց»,- ասվում է հայտարարության մեջ։