կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 13:07
Աշխարհ

ԱՄՆ-ը և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Թուրքիայի զորավարժություններին Կիպրոսի թուրքական հատվածի դրոշի պատճառով

ԱՄՆ-ը և Սլովակիան հրաժարվել են մասնակցել Թուրքիայի զորավարժություններին Կիպրոսի թուրքական հատվածի դրոշի պատճառով

Կիպրոսում ստեղծված կեղծ պետության պատճառով Սլովակիան հրաժարվել է Թուրքիայում անցկացվող զորավարժություններից. հայտնում է Greek Military Portal–ը։

Սլովակիան հրաժարվել է մասնակցել Թուրքիայում անցկացվող զորավարժություններին՝ Կիպրոսի թուրքական օկուպացված տարածքների վարչակազմի («Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» անվանվող) դրոշի առկայության պատճառով. հայտնում է Phileleftheros թերթը։

ԱՄՆ-ը, Թուրքիան, Սլովակիան, Ադրբեջանը և Քաթարը պետք է մասնակցեին Phoenix of Anatolia միջազգային զորավարժություններին: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան որպես զորավարժություններին մասնակցող պետություն է ներկայացրել այդ կեղծ, ինքնահռչակ կազմավորմանը:

Սլովակիայի ներկայացուցիչները, ըստ թերթի, մասնակիցների շրջանում նկատելով օկուպացիոն թուրքական կեղծ պետության դրոշը, անմիջապես կապվել են իրենց երկրի արտաքին գործերի նախարարության հետ և ստացել զորավարժություններից դուրս գալու հստակ ցուցումներ:

Թերթը նշում է, որ այս միջադեպի մասին տեղեկացվել է նաև Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլաոս Խրիստոդուլիդիսը: Հունական և կիպրական կողմերը խիստ բողոք են հայտնել Թուրքիայի զորավարժություններին կեղծ պետության մասնակցության դեմ:

Ըստ Հունաստանի արտաքին գործերի նախարարության՝ Սլովակիայի նախարարը հայտարարել է, որ Սլովակիան հետ է կանչել իր մասնակցությունը թուրքական Anadolu Ankasi-2021 զորավարժություններից՝ օկուպանտ ուժերի մասնակցության պատճառով՝ ընդգծելով իր երկրի հավատարմությունը միջազգային իրավունքին և եվրոպական համերաշխությանը։ Դենդիասը հայտնել է իր գոհունակությունը և շնորհակալությունը սլովակ գործընկերոջը արագ արձագանքման համար:

Չորեքշաբթի, ըստ թուրքական Hurriyet-ի, ԱՄՆ-ը նման քայլի է դիմել և չի մասնակցել զորավարժություններին։

Փաստորեն, Թուրքիայի կողմից հայտարարված զորավարժություններում մնացին միայն Քաթարը և Ադրբեջանը, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 25-ից հունիսի 6-ը։