Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըն The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Կիպրոսը թուրքական է» կարգախոսն արդեն հնացած է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
««Կիպրոսը թուրքական է, թուրքական էլ մնալու է» կարգախոսով քաղաքականությունը 1950-ականներին է վերաբերում: Իրականության հետ որևէ աղերս չունի: Կիպրոսում ապրում են տարբեր համայնքներ և շարունակելու ենք փնտրել մի դաշնային կարգ, որտեղ բոլորը կապրեն խաղաղության մեջ», - նշել է Աքընջըն:
Աքընջըն նաև հայտարարել է, որ կիպրոսցի թուրքերը չեն ցանկանում կիպրոսցի հույների մոտ փոքրամասնություն կազմել կամ էլ գտնվել Թուրքիայից մշտական կախվածության մեջ:
Թուրքիայի գորշ գայլերի քաղաքական միավորման՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին պահանջել է, որ Աքընջըն հրաժարական տա՝ հավելելով, որ Կիպրոսը թուրքական է և այդպես էլ մնալու է:
«Կիպրոսցի թուրքերը ցանկանում են ունենալ իրենց իրենց ղեկավարել, ունենալ սեփական օրենքները: Մենք չենք հանդուրժում անեքսիա, ՀԿԹՀ-ը պետք է վերակազմավորվի: Այդ ջանքերը պետք է աջակցություն ստանան: Նմանատիպ Կիպրոսը՝ հյուսիսով և հարավով, կդառնա Թուրքիայի հետ բարեկամ: Դա բոլորի օգտին է», - ասաց Աքընջըն:
Աքընջըի պաշտոնական ներկայացուցիչը Բահչելիի խոսքերը վիրավորական և կոպիտ է անվանել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես անդրադարձել է Աքընջըի հայտարարությանը, նշելով, որ երբեք նման անազնիվ քաղաքական գործչի հետ չի աշխատել:
Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի հյուսիսային հատվածը բռնազավթել է 1974 թ., որը կազմում է կղզու 36 տոկոսը: Միայն Թուրքիան է ճանաչել ինքնահռչակ հանրապետության անկախությունը:
Աքընջըն վերջում հիշեցնելով Հաթայի (Ալեքսանդրեթի սանջաք) նահանգի դեպքը, հավելել է, որ ինքը երբեք չի դառնա երկրորդ Թայֆուր Սյոքմեն:
1938 թ. ֆրանսիական մանդատի տակ գտնվող սիրական Ալեքսանդրեթի սանջաքում տեղի ունեցավ հանրաքվե, որով երկրամասն առանձնացավ Սիրիայից, իսկ մեկ տարի հետո էլ երկրամասը, որի նախագահը Թայֆուր Սյքմենն էր, անեքսիայի ենթարկվեց Թուրքիայի կողմից: