|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանը մեկնաբանել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալի առաջարկը` ճանաչել Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայի կողմից Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու դիմաց:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանները երբեք գործարքների առարկա չեն դառնա:
Իր հերթին, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը Lenta.ru-ի հետ զրույցում ողջունել է Ղրիմի ճանաչման վերաբերյալ դիսկուրսի առաջացումը։
«Ղրիմը որպես Ռուսաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելը, իհարկե, մեզ համար չափազանց դրական տարբերակ է: Ղրիմի ճանաչումը անմիջապես տեղի չի ունենա, նրա նկատմամբ վերաբերմունքը կփոխվի միայն աստիճանաբար: Աշխարհը դեռ չի կարողանում հասկանալ, որ միջազգային իրավունքը ոչ միայն պետությունների ամբողջականությունն է, այլ նաև մարդկանց ինքնորոշման իրավունքը: Ցավոք, աշխարհը խրված է չլուծված տարածքային խնդիրների մեջ, չնայած սահմանների անձեռնմխելիությունն ակնհայտորեն պակաս կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը: Բայց պետությունները միշտ ճանաչել են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու էր, ինչպես Կոսովոյի դեպքում էր: Եվ այնուամենայնիվ, ռուսական Ղրիմի համար ձայներ են հայտնվում, և դա արդեն հուսադրող է: Չլուծված տարածքային խնդիրները պետք է լուծվեն համաշխարհային հանրության կողմից»,- ասել է ռուս սենատորը: