կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 14:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավաճան կապիտուլյանտը մեր բնակչությանը տանելու է ներքին բախումների. բժիշկ Գրիգորյանը՝ սպասվելիք ընտրությունների մասին

Դավաճան կապիտուլյանտը մեր բնակչությանը տանելու է ներքին բախումների, Փաշինյանի տականքությանը չափ ու սահման չկա, նա դրան գնալու է. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրություններին:

Նա շեշտեց՝ Փաշինյանի հայտարարած որեւէ օրակարգի չի հավատում, քանի որ նա ամբողջ կյանքում հայտնի է եղել որպես ստախոս, սուտ տարածող, կեղծող, մարդկանց զրպարտող։

«Այո, հնարավոր է, որ ընտրությունները չեղարկվեն, հետեւաբար՝ մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չֆիքսի ընտրությունների օրը, ես կասկածամտորեն կմոտենամ այդ գործընթացին»,- ասաց Գրիգորյանը:

Նա չի կիսում իշխանական թեւի, նրանց ազգուտակի, աշխատուժի եւ քարոզչամեքենայի տարածած այն թյուր տեսակետը, թե հայ ազգը հարմարվել է այն մտքին, որ այլեւս Արցախ չունենք, պետք է հրաժեշտ տանք Սյունիքին, պետք է թուրքական վիլայեթ դառնանք կամ թուրքի լծի տակ ապրենք:

«Այս իշխանության մնալու պարագայում գնալու ենք դրան, բայց այս իշխանությունը չի մնալու, եւ այն մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլը ռեյտինգ ունի, ընտրությունը հաղթելու է, ես խորհուրդ կտամ՝ մի քիչ ավելի իրատեսական դատեն, Ֆեյսբուքից ու ֆեյքերից դուրս՝ փողոցում մարդկանց հետ շփվեն: Իմ շրջապատում, որը փոքր չէ, չեմ ճանաչում գեթ մեկ մարդու, որը Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս չհիշատակի նրա ողջ ընտանիքը՝ նախնիներով, ապագա սերունդներով: Ես չեմ ճանաչում մեկին, որն իշխանական պատգամավորների մասին խոսելիս չֆիքսի, որ նրանք դավաճանին սատարող են, չեմ ճանաչում մեկին, որը համաձայնի այս իշխանության օրոք ապրել Հայաստանում՝ կա´մ մարդիկ մտածում են արտագաղթելու մասին, կա´մ՝ իշխանափոխության»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։