|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գաղտնազերծել է առաջիկա ծրագրերը. դրանք միմիայն ծեծել-ջարդել-փշրելու հետ են կապված:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, մասնավորապես, ասել է, որ պատրաստվում է պատժել իրեն վիրավորած անձանց: Մի նվեր էլ անելու է իր կուսակցությանը` ՀՀԿ-ին` դուրս է գալու շարքերից` ելնելով կուսակցության նկատմամբ խորը հարգանքից, որպեսզի իր կատարելիք քայլերով ՀՀԿ-ն հերթական անգամ չվարկաբեկվի: Իսկ երբ գործն ավարտած համարի, կրկին ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում կգրի:
Այսինքն` հանրապետական պատգամավորը հանցագործություն է պլանավորում: Ամեն դեպքում` մարդ ծեծելը մեզանում դեռեւս հանցագործություն է...