կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-21 20:34
Հասարակություն

Կապիտուլյանտը Վրաստանում խոսել է իր տեսլիքի մասին. դիտարկում այցի մասին

Կապիտուլյանտը Վրաստանում խոսել է իր տեսլիքի մասին. դիտարկում այցի մասին
Կապիտուլյանտը Վրաստանում խոսել է անսթափ վիճակում ունեցած իր հերթական տեսլիքի մասին: «Եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»:
 
Հողատուի հիշյալ միֆը հենց սկզբից համարեք պայթած: Բանը նրանում է, որ այս շաբաթ շահագործման կհանձնվի Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով անցնող և Պարսից ծոցը Սև ծովին ու Եվրոպային կապող միջանցքը, որի մասին օրերս հայտարարեց Բաքվում Իրանի դեսպանը:
 
Հիմա երևակայել, որ ադրբեջանը թույլ կտա բացառապես իր տարածքով անցնող միջանցքի համար մրցակից այլ երկաթգծի կամ միջանցքի շահագործում, որից իհրակե կարող է տնտեսապես շահել իր թշնամի երկիրը, լավագույն դեպքում կարող է համարվել մանկամտություն:
 
Նիկոլի տեսլիքը միայն մի դեպքում կարող է իրականություն դառնալու շանս ունենալ: Խափանվի երկրորդ նախագծի իրագործումը: Դա նույնպես անհնարին է: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, համարձակություն, միջազգային կշիռ ու համապատասխան լծակներ: Դա այս պահին նույնն է ինչ նիկոլից պահանջել մասնակցել ծանրամարտի միջազգային մրցաշարի ու նոր ռեկորդ սահմանել:
 
Ռոբերտ Մարգարյան
 
Քաղաքագետ-իրավաբան