|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ոչ մի վտանգավոր բան էլ չկա, ուղղակի մարդիկ, եթե ցանկանում են աղմուկ բարձրացնել, բարձրացնում են»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը` մարտի 19-ին Լուսնի` Երկրի մակերեւույթին մոտ 4000 կմ մոտենալու կապակցությամբ:
Նշենք, որ մամուլում վերջերս տարածված էր մի վարկած, թե մի շարք գիտնականների հավաստմամբ, իրադարձությունը, որին աստղագետներն ու լուսանկարիչները սպասել են 19 տարի, աշխարհին բնական աղետներով է սպառնում:
«2034 թ. Լուսինն ավելի մոտ է լինելու Երկրին, հետո՞: Նման դեպք եղել է 1974-ին, 1992-ին, եւ սա բնական երեւույթ է, ոչ ոք ինչ-որ փոփոխություն չի զգալու»,- ասաց Հ. Հարությունյանը: