կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 11:52
Արցախ

Коммерсантъ-ի անդրադարձը Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպմանը

Коммерсантъ-ի անդրադարձը Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, հանդիպում կունենան, որը կկայանա ԼՂ հակամարտության սրացման ու կողմերի կոշտ հայտարարությունների ֆոնին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային գործընթաց  վերադարձնելու հայտարարություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ է պատասխանում: Այդ մասին գրում է ռուսական Коммерсантъ-ը:

«Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դրանք փորձեր են` ուղղված բանակցային գործընթացն արգելափակելուն»,- ասել էր Ալիևը մարտի կեսերին ունեցած ելույթում:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք տարբեր կերպ են պատկերացնում ոչ միայն բանակցությունների ձևաչափը, որոնք փակուղի են մտել դեռ նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, այլև տարբեր պատկերացումներ ունեն բանակցային գործընթացի ապագայի տեմպերի վերաբերյալ: Մինչ  Նիկոլ Փաշինյանը չի շտապում և ընդգծում է երկխոսության վերականգնման համար նախադրյալների բացակայությունը, Իլհամ Ալիևը, ընդհակառակը, հասկացնում է, որ դադարը ձգձգվել է, և ՀՀ նոր ղեկավարությունը  պետք է Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու պատրաստակամություն ցուցաբերի: Միևնույն ժամանակ` ադրբեջանական կողմը պնդում է` երրորդն ավելորդ է»,- գրում է թերթը:

Պարբերականի հետ զրույցում Բաքվից և Երևանից փորձագետները միակարծիք են եղել, որ Վիեննայի հանդիպումից առաջխաղացում սպասել պետք չէ, և բանակցաին գործընթացի ապագան կախված կլինի արտաքին միջնորդների, այդ թվում`  համանախագահների` կողմերին համոզելու ունակությունից, որ սկսեն կարգավորման փոխընդունելի բանաձև որոնել: