կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 14:15
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բժիշկներն ահազանգում են՝ նրանց ստիպում են պատվաստվել ու նկարներ հրապարակել․ Գեւորգ Գրիգորյան

Բժիշկների մի մասին պարտադրում են, մյուս մասին՝ համոզում են, որ պատվաստվեն եւ դրա մասին վկայող նկարներ հրապարակեն․ ըստ Yerkir.am-ի՝ մամուլի ասուլիսում հայտնեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ պարտադրանքի մասին բժիշկներից ոմանք ահազանգել են։

«Շատ ագրեսիվ քարոզ է գնում: Այլ պարագայում, օրինակ՝ ավելի կայացած առողջապահություն ունենալու պարագայում, ես գուցե ողջունեի պատվաստումների նման ագրեսիվ քարոզը: Հիմա անվստահության մթնոլորտ կա առողջապահական համակարգի նկատմամբ, իսկ նրանք այդ մթնոլորտում ուժի մեթոդով ստիպում են մարդկանց՝ պատվաստվել: Եթե իշխանությունների նպատակն է սպառել «AstraZeneca» պատվաստանյութը, ապա նրանց սպասվում է մեծ անհաջողություն»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ հանրությանը ստիպողաբար պատվաստվելու տանելը զանգվածային բողոքի ալիք է առաջացնելու, ինքը դրան դեմ չէ, ավելին՝ կողմ է, իշխանափոխություն կլինի, էլ ընտրությունների չենք գնա։

«Ես, իհարկե, կուզեմ, որ այդպես անեն, որովհետեւ դա իր հերթին կառաջացնի շատ մեծ բողոքի ալիք, եւ շատ շուտ իշխանափոխություն կլինի: Իրականում ես հորդորում եմ մեր կառավարությանը՝ գնալ այդ քայլին: Այո, պարո՛ն Նիկոլ Փաշինյան, գնացե´ք այդ քայլին»,- նշեց Գեւորգ Գրիգորյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։