Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ես դիմակով չեմ ծնվել, որ դիմակով մեռնեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դիմակը (խոսքը դնչկալի մասին է) փնթիություն է...
Ասենք՝ էդ՝ իր իրական առաքելությունից շեղված ոստիկանը ո՞նց է ստուգելու, թե դիմակը քանի օրվա է:
Վերցնելու է հոտ քաշի՞...
Արա, բայց ինչ զզվելի եք դուք, դիմակ պարտադրողներ...
Ժողովուրդ, դիմակ պարտադրողները ձեզ ստիպում են մեռնել, սթափվեք...
Խնդրում եմ սթափվեք...
Միասին, մեկ վայրկյանում շպրտեք դիմակները:
Հետո տարբեր հիվանդություններ եք ձեռք բերելու, իսկ Նիկոլը ձեզ բուժման փող չի տալու...
Ինքը թռնելու ա, ու վայելելու ա ձեզանից կլպած փողերը...
Դուք դիմակով չեք ծնվել, որ դիմակով մեռնեք...
Նայում եմ ծանր բեռը ձեռքները՝ դիմակով քրտնխաշ քայլող տարեցներին, վատ եմ զգում ա՜յ անխիղճներ...
Մի կործանեք ազգը...
Վերջ տվեք դիմակահանդեսին...