Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ․ Արցախյան պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր դարձյալ կառավարության շենքի առջեւ էին՝ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով։ Yerkir.am-ի հետ զրույցում պատերազմում անհետ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցն ասաց՝ Կառավարությունից եւ Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ են մոտեցել ծնողներին, առաջարկել գնալ Քննչական կոմիտե, այնտեղ նկարներ նայել, գտնել իրենց երեխաներին։
«Մայրը, որն արդեն 10 ամիս սպասում է իր երեխային, պիտի գնա քննչական եւ հազարավոր դիերի նկարներ նայի՝ տարբեր տեսարաններով։ Փաշինյանի օգնական Նաիրիից հետաքրքրվեցի՝ ի՞նչ է արվում մեր երեխաների մարմինները գտնելու համար, պատասխան չուներ, սլաքներն ուղղեց դեպի ԱԱԾ, ասելով՝ ԱԱԾ-ն է այդ ամենով զբաղվում։ Պայմանավորվեցինք, որ անձամբ Նաիրին հանդիպում կկազմակերպի ԱԱԾ տնօրենի հետ»,-ասաց Եղիշեն։
Նա նշեց, որ տղերքին գտնելու համար, բացի պետական օղակներից, դիմել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, Կարմիր խաչին, մարդու իրավունքների պաշտպանին։
«Մենք գործակցում ենք նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, նրանք քայլեր են անում մեր երեխաների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, մշտական կապի մեջ ենք։ Չունենալով ոչ մի պետական լծակ՝ նրանք փորձում են անձնական կապերով հնարավորինս աջակցել»,- ասաց անհետ կորած զինվորի ազգականը։
Մանրամասները դիտեք տեսանյութում
Լիանա Սարգսյան