Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։
Իր համառ ու ստեղծագործ աշխատանքով, հաղթահարելով աներևակայելի մարտահրավերներ ու փորձություններ, հայը Հայրենիք ու պետականություն է կերտել, մեր ազգային կյանքի տարբեր ճակատներում հաղթանակներ կոփել։
Աշխատանքը եղել և մնում է մեր համազգային բարօրության և պետականության ամրապնդման հիմնարար ուժը, արժանապատիվ ու մրցունակ երկիր ունենալու գրավականը։ Իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու արժանապատիվ զբաղվածության ապահովումը պետության հանձնառությունն է. այդպիսին պետք է լինի սոցիալական քաղաքականության իրական դրսևորումը։
Մեր հասարակությունն ու պետականությունը ծանր օրեր են ապրում։
Այնուամենայնիվ, համոզված ենք, որ միասնական ուժերով կկարողանանք դիմագրավել փորձությունները, հաղթահարել պարտության ծանր հետևանքները։
Մենք վստահ ենք, որ միասին շատ շուտով կկերտենք այն ազատ, արդար և համերաշխ հասարակությունը, ուր արժևորված են
սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ, մաղթում խաղաղ և ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր հավաքական երազանքների, հանուն մեր պետականության, հանուն մեր երաշխավորված ապագայի։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ
1-ը մայիսի, 2021 թ.