Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
«Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին պատված վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմաններն ի նպաստ չեն մեզ, շրջապատված ենք տագնապներով»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ուղերձում, որը Երևանում կայացած ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովում ընթերցեց Արաբական միացյալ էմիրությունների, Քուվեյթի և հարակից շրջանների թեմի հոգևոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը։
«Գտնվում ենք անդունդի եզրին։ Համապատասխան դիրքորոշումներ պետք է որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատեսական մոտեցումներից ու մակերեսային դատողություններից։
Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, կրավորական ու հետևողի դերում լինել, երբ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքներն են նահաջում, երբ ներքին ճեղքերը խախտում են մեր ազգի միասնակությունը, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջման քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։
Արամ Առաջինի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյությում։