|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակն ու Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։
Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ, այն մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։ Բանակ, որ Հայրենիքի անկախության ու ազատության համար սեփական որդիների թափած թանկ արյամբ է զորավոր, բանակ, որ հաղթանակ ու խաղաղություն է պարգևում մեզ, բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում Հայրենիք ու պետականություն։
Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ Հայրենիքի տեսլականը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին նվիրական այս տոնի կապակցությամբ՝ համոզումով, որ մեր հավաքական սերն ու երախտագիտությունը վայելող Հայոց Բանակը կշարունակի լինել Հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի անդորրի ու անխոցելի սահմանի պահապանը։