կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-30 19:06
Հասարակություն

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետի, նրա եղբոր մասնակցությամբ. այն վերածվել է ծեծկռտուքի

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետի, նրա եղբոր մասնակցությամբ. այն վերածվել է ծեծկռտուքի

Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա, սակայն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի  հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Տեղեկությունները, թե վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում: