Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ստացված տեղեկությունները հավաստի են: Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին:
Կայքի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խախտել են հասարակական կարգը, կոպիտ կերպով խախտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ:
Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ իր ձեռքում եղած դանակով հնչեցրել է սպառնալիքներ: Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ ռեստորանային համալիրի տնօրեն Ա. Ա.-ից կատարվածի մասին հաղորդում է ընդունվել:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: