կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 12:47
Իրավական

Երևանի բակերից մեկում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ

Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչել է ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվել է, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են 2 պարկուճ: Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է:

ԼՐԱՀՈՍ

ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

12:05 • 16.01.19

Մենք թշնամիներ լինել չենք կարող, մենք ընդդիմախոսներ ենք. Գ. Պետրոսյանը՝ պատգամավորներին

ԲԱՑԱՌԻԿ

ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԱյսօրԵրեկՇաբաթվա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎՈՒՆՔ

«ԹԵՐԹ ԷՅ ԷՄ» ՍՊԸ
Հասցե` Հայաստան, 0054 Երևան, 
Եղվարդի խճուղի, 1 շենք
Հեռ: +374 (60) 528 528
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի համար զանգահարել 055 52 11 11 ։

2008 - 2019 © Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Կայքում առկա գովազդ(ներ)-ի և/կամ մամուլի տեսության համար «Թերթ Էյ Էմ ՍՊԸ»-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ:© 2008 - 2018 «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ (tert.am), բոլոր իրավունքները պաշտպանված են: