Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիան մտել է նոր սերնդի պայթուցիկ նյութեր արտադրողների «բարձրագույն լիգա»: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է MKEK պաշտպանական ընկերության ներքո գործող Barutsan ձեռնարկության բազայի վրա էներգետիկ նյութերի գործարանի բացման արարողության ժամանակ. հաղորդում է Anadolu-ն:
«Այս գործարանի շնորհիվ մեր երկիրը բարձրագույն լիգա է դուրս եկել նոր սերնդի պայթուցիկ նյութերի արտադրության ոլորտում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ մասնավորապես ավելացնելով, որ փոշիացված մոդուլային համակարգերը, որոնք Թուրքիան նախկինում ներմուծել է, այժմ նույնպես կարտադրվեն երկրի տարածքում:
Նրա խոսքով՝ Թուրքիան այլևս կախված չի լինի արտաքին մատակարարումներից՝ իր զինված ուժերին ռումբեր, զինամթերք, հրթիռներ կամ մարտագլխիկներ տրամադրելու տեսանկյունից:
«Վերջին իրադարձությունները, ինչպես նաև մեզ վրա կիրառված բացահայտ և թաքուն էմբարգոները, մեր երկրում ստեղծել են այդպիսի կարևոր արտադրանքի կարիքը»,- բացատրել է Էրդողանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր են արագորեն վերափոխել Թուրքիայի Մեխանիկական և քիմիական արդյունաբերության ինստիտուտը մի կառույցի, որը, մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ, կբավարարի թուրքական բանակի բոլոր կարիքները: