|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիային հաջողվել է ներխուժել պաշտպանական արդյունաբերության համաշխարհային առաջնորդների շարքը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Մեկնաբանելով Անկարայից Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր գնելու՝ Վարշավայի որոշումը՝ Էրդողանը նշել է, որ «իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան անօդաչու սարքեր է արտահանում ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիր»:
Նա հայտնել է, որ դաշինքի անդամ երկրների օդային տարածքը պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի ընդլայնված առաքելության շրջանակներում Թուրքիան առաջիկայում Լեհաստան կուղարկի F-16 ինքնաթիռներ: