Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների եւ գործատուների ցանկերը։
Ինչպես միշտ` 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր ապահովության վճար վճարած ապահովադիրների եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մեծությունների ցանկի առաջին տեղում Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունն է։ Ե
րկրորդ տեղում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է, երրորդ տեղում՝ «Արցախէներգո»-ն։
Ֆինանսական տարվա սկզբից 1,0 մլն դրամ եւ ավելի հարկեր վճարած առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ու նրանց կողմից վճարված հարկերի մեծության ցանկը նույնպես գլխավորում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունը։
Երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասախանաբար, «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախգազ» ընկերությունները։ «Բեյզ Մեթըլս»-ը առաջատար է նաեւ 50 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկում՝ 1151 աշխատողների թվով։
Երկրորդ տեղում «Արցախէներգո»-ն է՝ 916, իսկ երրորդ տեղում՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը՝ 817 աշխատողով։