|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վերսկսել Կիպրոսի միավորման հարցով` փակուղում հայտնված բանակցությունները. տեղեկացնում է Reuters-ը:
Նրա կարծիքով` այդ հարցի դրական կարգավորումը կարագացնի Թուրքիայի ԵՄ անդամակցությունը եւ հնարավորություն կտա Կիպրոսին Միջերկրական ծովում հանքավայրերի հետախուզում եւ գազի արդյոնահանում իրականացնել:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի եւ ինքնահռչակված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Դերվիս Էրդօղլուի վերջին հանդիպման ժամանակ, որը հուլիսին կազմակերպել էր ՄԱԿ-ը, զգալի արդյունքներ չեն գրանցվել:
ՄԱԿ-ը հույս ունի, որ Թուրքիան եւ Կիպրոսը համաձայնության կգան մինչեւ 2012-ի հուլիսը, երբ Եվրամիության նախագահող պետություն կդառնա Կիպրոսը: Ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր, որ այդ դեպքում կխզի հարաբերությունները ԵՄ-ի հետ: