Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեպքը 2020 թ դեկտեմբերի 28-ին էր, երբ հարյուրավոր քաղաքացիներ ԱԺ ծառայողական մուտքի մոտ հավաքվել էին և պահանջում էին պատգամավորների հետ հանդիպումներ՝ իրենց տեսակետը և պահանջները ներկայացնելու նրանց՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դիմաց՝ որտեղ քննվում էր նրա բողոքը ԱԺ պատգամավորների, Ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։
Նա փաստեց, որ Ոստիկանության և ՊՊԾ ղեկավարի ակնհայտ հանցագործություններ պարունակող վարքագիծը, ըստ էության, պատշաճ ընթացք չի ստացել, որովհետև մեր հաղորդումների հիման վրա թե՛ քննչական մարմինը, թե՛ Դատախազությունը ցուցաբերել են բացահայտ անգործություն՝ ներկայացնելով, որ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերել կամ հանցադեպ չեն հայտնաբերել և այլն։
«Սա, մեր գնահատմամբ, ոչ միայն մասնագիտական, այլև հանրային դատապարտելի վարքագիծ է։ Ակնհայտ է նաև, որ եթե այսպիսի վարքագիծ չդրսևորվեր Դատախազության կողմից՝ անգործություն, հետագայում մենք չէինք ունենա բռնության նոր դեպքեր, որոնք արձանագրեցինք դրանից հետո Ոստիկանության և ՊՊԾ աշխատակիցների կողմից մի շարք քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, ներկա իշխանությունների դեմ պայքարող անձանց նկատմամբ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ պետք չէ լռել, պետք է պայքարել։
«Եվ պայքարելու ենք մինչև համապատասխան անձինք, ովքեր խախտել են օրենքը, իրավական պետությանը բնորոշ կրեն ամբողջական պատասխանատվություն։ Հետամուտ ենք այս հարցին և սա միայն իմ կամ մեկ այլ անձի իրավունքի պաշտպանության հարց չէ, սա հայ ժողովրդի, հասարակության և, ի վերջո, ազգային արժանապատվության պաշտպանության հարց է։ Այնպես որ, բոլորիս կամք, վճռականություն, մենք հասնելու ենք մեր ուզած՝ իրավական պետության կերտմանը, որտեղ դավաճանները և նրանց սպասարկողները տեղ չունեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր Արծվիկ Մինասյանի բողոքը՝ 2020 թ. դեկտեմբերի 28֊ին ԱԺ պատգամավորների, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը ծանոթանա գործով նյութերին։
Մինչ այդ Արծվիկ Մինասյանի պաշտպանը ներկայացրել էր գործի մանրամասները և արձանագրել, որ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաև բռնություն են գործադրել։
Մանրամասն՝ տեսանյութում․