կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 13:35
Քաղաքական

Փաշինյանը Հայաստանին մատուցեց վատագույն սցենարով պատերազմը. «Թարմ ուղեղով»՝ Գեղամ Մանուկյանի հետ

Ինչպես ու ինչ ձևաչափով է ՀՅԴ-ն մասնակցելու գալիք ընտրություններին։ Գերագույն մարմինը չունի վերջնական որոշում։ Անկայուն մթնոլորտում դժվար է հապճեպ որոշումներ ընդունել։ Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը վստահ չէ, որ ընտրությունների անցկացումը հաստատ է: Վերջին երեք տարիները փաստել են՝ այս իշխանությունների գործն ու խոսքը 180 աստիճանով տարբեր են։
 
Իշխանությունն ունի ներքին համոզմունք՝ խորհրդարան անցնելու շանսերը փոքր են։ Պիտի գործարկեն խաղը իրենց օգտին տանելու ցանկացած սցենար։
 
Այն, ինչ եղավ ապրիլի 25֊ին, ըստ Գեղամ Մանուկյանի, Հայրենիքի փրկության շարժման պայքարի արդյունքն էր: Այսօր էլ իրենց պայքարը շարունակվում է տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում։