Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Էկոնոմիկայի պատասխանատուի տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա կարելի է սահմանել, որ աշխատողն օրվա մեջ պարտավոր է ոչ թե 8 ժամ աշխատել, այլ՝ 16 ժամ, այս դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն 2 անգամ կաճի։ Կամ, օրինակ՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողը գրեթե նույնքան արտադրանք տա, որքան Սինգապուրի մեկ աշխատողը, ապա նա պետք է աշխատի 8 անգամ ավելի, այսինքն՝ օրվա մեջ 64 ժամ։
Վերջում ուզում եմ հիշեցնել Սթիվ Ջոբսի խոսքերը․ «Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով»։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի»,- գրել է նա: