|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին հարթակից ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ին դեմ են արտահայտվում մի քանի տասնյակ ջղաձգվածներ, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը չի վիրավորվել այս հայտարարությունից, և ինչո՞ւ նրան չթողեցին շարունակել իր ելույթը հարթակից, ասաց.
«Նախ` ինչ-որ մեկը կամ ինչ-որ անձինք չեն թողնողը կամ չթողնողը, հասարակությունն է, որ քաղաքական գործչին թույլ է տալիս որևէ բան կամ թույլ չի տալիս: Իսկ հասարակությունը վերջին նախագահական ընտրությունների ժամանակ կատարել է իր ընտրությունը` ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչ վերաբերում է վիրավորվելուն, ապա քաղաքականության մեջ քաղաքական գործիչները չեն վիրավորվում, այլ ինչ-որ տեղ փորձում են զսպել իրենց էմոցիաները: Իսկ վիրավորողին հասարակությունն ընկալում է որպես անբարո մարդ»: