կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 12:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների գործով դատական նիստը հետաձգվեց տուժողի բացակայության պատճառով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եղբայրներ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների գործով դատական նիստը, որն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց տուժողի բացակայության պատճառով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Գործով տուժող է համարվում Ռազմիկ Գարեգինի Հախվերդյանը, որի հայրը դատարանին հայտնել էր, որ որդին ծառայության մեջ է՝ զորամասում, այդ պատճառով էլ չի կարող ներկայանալ դատարան։

Դատավարության կողմերը դեմ էին դատը շարունակելուն տուժողի բացակայությամբ։

Դատարանը որոշեց այն հետաձգել և միջոցներ ձեռնարկել տուժողոի ներկայությունն ապահովելու համար, մասնավորապես, ԶՈՒ գլխավոր շտաբ նամակ գրելու եղանակով։

Պաշտպանները միջնորդություն ներկայացրին նաև, որպեսզի իրենց տրամադրվի քրեական գործում առկա տեսանյութի պատճենը, որտեղից կարող են մանրամասներ իմանալ, թե քանի հոգու մասին է խոսքը գործի նյութերում։

Պաշտպանների միջնորդությունը բավարարվեց՝ տեսանյութը կտրամադվի։

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 11-ին, ժամը 15։00։

Ավելի վաղ պաշտպան Սերգեյ Հարությունյանը Yerkir.am-ին ասել էր, որ սա շինծու քաղաքական գործ է՝ Իշխան Սաղաթելյանի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Մանրամասն՝ տեսանյութում․