Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքը ոչ թե Հայաստանի պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ առնվազն հիմա միավորող: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ալիեւյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք: Ու դա անում են հայրենասիրական լոզունգներով: Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելինե՛րս, փշրվում, թափվում են հենց զանգերի մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից:
Մենք հիմա Արցախը Հայաստանին միավորելու քայլերով պետք է զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաեւ իշխանական լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են: Մարզպետարանից մինչեւ ՏԻՄ են ստիպել: Այո, ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ՝ իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարեղ երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ: Մենք պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, մեր արժանապատվությանը: Պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին, մեր երեխաներին պետք չէ հայհոյանքների խրախճանք:
Մենք լավ հիշողություն ունենք, եւ որեւէ մեկը թող հույս չունենա, որ գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել եւ ընտրություններին պարտադրել փորձել: Ես ամբողջ ժամանակ Սյունիքում եմ լինելու, կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացող քաղաքացիների կողքին: Մեր թիվ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեւթեւացումը, մեր երկրի ժողովրդագրական եւ այլ ռազմավարական խնդիրների լուծումը»: