|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ առաջացած աղմուկին: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ու կամավոր զինվորների միջև միջադեպ է եղել Հադրութում, և Արցախի զինվորականների շրջանում բողոք է առաջացել, որովհետև Մանվել Գրիգորյանը վիրավորել է զինվորներին:
Էդուարդ Շարմազանովն այդ կապակցությամբ ասաց. ««Հարգելի' բարեկամներ, այսօր մենք չպետք է ուրախացնենք թուրքերին: Մանվել Գրիգորյանն իր տղայի հետ` 12-13 տարեկան, էնտեղ կռվել է (նկատի ունի Արցախում), եւ հիմա՝ 2016 թվականին նստել եւ ասել` 92-ին սենց ա եղել եւ այլն... Եթե մենք այդպես գնանք, պետք է Նժդեհի եւ Անդրանիկի կռվի մասին խոսենք, Դրոյի եւ Անդրանիկի տարաձայնությունների մասին խոսենք: Կոչ եմ անում հեռու մնալ Մանվել Գրիգորյանից: Ըստ իս` նա հերոս է»:
Ըստ նրա` այսօր բոլոր նրանք, ովքեր Արցախի հերոսի վրա փորձում են ցեխ շպրտել, ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին: