|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա´մ պիտի լույս ու սեր ճառագի, կա´մ չլինի ընդհանրապես: Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով: Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»։