|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար, տեղեկացնում է ԱԺ կայքը:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:
ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: