կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 20:23
Հասարակություն

Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը

Թաթոյանը ՄԹ խորհրդարանում ներկայացրել է Արցախի, ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը

Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

–  Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:

–  Բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

–  Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։

–  Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:

–  Հանդիպմանը կարեւորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը եւ Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:

Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նույն օրը հանդիպում է եղել նաև համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորները»,- մանրամասնել է Թաթոյանը: