Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի` Հայաստանին եւ Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ նշել, որ բարոնուհու գործունեությունը գնահատվում է հայ ժողովրդի կողմից:
Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրել է, որ շարունակելու է իր գործունեությունը՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Քոքսը կարեւորել է նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը, հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում, նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: