Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բայդենի ճանաչման արդյունքում Թուրքիան առավել կագրեսիվանա Հայաստանի նկատմամբ։
Սուրեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«1. Կարծում եմ, որ ոչ: Թուրքիան կարող է ագրեսիվանալ առանց որևէ առիթի: 44-օրյա պատերազմը՝ ձեզ օրինակ: Լիբիան, Սիրիան, Իրաքը, Կիպրոսն ու Հունաստանը՝ ձեզ օրինակ: Այնպես որ՝ որևէ առիթ Թուրքիային պետք չէ հարձակում գործելու համար որևէ պետության դեմ: Ինքն իր հաշվարկն ունի, իր շահերն ունի ու իր մասշտաբային ինքնուրույնությունը:
Ի դեպ, եթե նկատեցիք, ամերիկացիները կառավարեցին շոկը: Այսինքն՝ այնպես արեցին, որ որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շոկը կարող է անկառավարելի հետևանքներ առաջացնել: Դրա համար երկու շաբաթ առաջ ողջ ամերիկյան մամուլը հեղեղված էր տեղեկություններով ճանաչման վերաբերյալ:
Ավելին, Բայդենը մեկ օր առաջ զանգեց և տեղեկացրեց Էրդողանին իր որոշման մասին: Կարծում եմ՝ դրա համար էլ Թուրքիայի արձագանքը շատ կոշտ չէր: Միաժամանակ, կոշտ չարձագանքեցին, որ ներքին լսարանի համար չկարևորեն տեղի ունեցածը: Այսինքն՝ ճանաչման փաստին անլուրջ վերաբերվեն: Նույնիսկ դեսպանին դեռ հետ չեն կանչել, ինչպես ամեն անգամ անում են»: