կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 12:33
Հասարակություն

Երիտասարդներին սխալվելու հնարավորություն են տալիս, բայց այնպես, որ չլինի ճակատագրական

Երիտասարդներին սխալվելու հնարավորություն են տալիս, բայց այնպես, որ չլինի ճակատագրական

«Սոս մանկական գյուղեր» Հայաստան ազգային ծրագրերի զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց վերահսկողություն ներքո հայտնված երեխաների կյանքի հետագա կազմակերպման ծրագրերը:  Խոսելով մանկատան շրջանավարտների առջև ծառացած տարբեր խնդիրների մասին` Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք դրել են եռաստիճան համակարգ, որը երեխային թույլ է տալիս աստիճանաբար ինտեգրվել այլ միջավայրերի:  «Մեր խնամքը եռաստիճան է, իրենից ներկայացնում է «Մանկական գյուղ», «Երիտասարդական տներ»  և «Կիսանկախ բնակություն»  փուլեր:

Ըստ Հովհաննիսյանի`այս երեք փուլերի միջով անցնելով` հնարավորություն  է ստեղծվում, որ երեխան դառնա ավելի կայուն և ինտեգրվի հասարակության մեջ, լինի պատրաստ դիմակայել այն խնդիրներին, որոնք ծառանալու են:

«Այդ փուլերի ընթացքում հնարավություն  է տրվում երիտասարդին սխալվել,  բայց այդ սխալը պետք է լինի այնպիսին, որ ճակատագրական չլինի: Նա պետք է զգա, սովորի և փորձի շտկել այդ սխալները`դրանով իսկ շտկելով թերությունները: Եռաստիճան համակարգը երեխային աջակցում է մինչև 22-23 տարեկան, բայց այնպես չէ, որ երիտասարդին պահում ենք մեր վերահսկողության տակ: 18 տարեկանից հետո, աջակցությունը լինում է երկկողմանի , երկկողմանի երթևեկություն  է լինում, իրենք էլ գիտեն, որ կազմակերպության կողմից տրվում է աջակցություն,  և իրենք էլ պետք է համապատասխան քայլեր իրականացնեն, որպեսզի իրենց առջև դրված նպատակներն իրականություն դառնան»,- ասաց նա`հավելելով. «Այսինք` պետք է հասկական, որ միայն կազմակերպությունը չէ, որ պետք է տա և իրենք սպառողի հոգեբանությամբ առաջնորդվեն, նստեն ու սպասեն, որ բոլոր խնդիրները պետք է լուծի կազմակերպությունը»:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ իրենց կենտրոնում կա  79 երեխա, որոնցից 39 երիտասարդ գտնվում են «Երիտասարդական կենտրոն»-ում և 40 երիտասարդ գտմնվում է «Կիասանկախ բնակության փուլում»: