|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրիայում ամերիկացի զինծառայողների և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պարեկային զորքերը Սիրիայի Դեյր-էզ-Զոր նահանգում զինյալ խմբավորումների կողմից հայտնվել են շրջափակման մեջ. հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուվեյնշադ բնակավայրի մոտակայքում, ճանապարհների խաչմերուկում։ Ահաբեկիչները զենքերից և նռնականետերից կրակ են բացել պարեկություն իրականացնող ուժերի վրա։ Արդյունքում վիրավորվել են 3 ամերիկացի և 5 քուրդ զինծառայող։
Երեկ՝ մայիսի 26-ին էլ ահաբեկչական «Ջեբաթ ան-Նուսրա» կազմակերպության ահաբեկիչները գնդակոծել էին Իդլիբում գտնվող Մաարեթ-Մուհուս բնակավայրը։