կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 18:50
Հասարակություն

Այնպես չլինի, որ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների դիմաց կով կամ ցուլ դուրս գա. Արծվիկ Մինասյան

Այնպես չլինի, որ քաղաքի կենտրոնում զբոսաշրջիկների դիմաց կով կամ ցուլ դուրս գա. Արծվիկ Մինասյան

Աժ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման մասին նախագիծը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննարկվող նախագիծը կարևոր է, ոչ միայն այն պատճառով, որ ներկայացնում է մի ամբողջ տարածքի զարգացման ու ներդրումների ծրագիրը, այլ որ ԱԺ-ն անմիջականորեն ներգրավվում է տարածքների զարգացման ծրագրերին: Պատգամավորը կարևորեց պատգամավորների կողմից հետագայում մշտադիտարկում անցկացնելու հարցը: Նա առաջարկեց կառավարությանը, որ ամեն տարի բյուջեի մասին քննարկումների ժամանակ կից ներկայացվեն նաև այդ օրենքի կիրառման ցուցանիշները, ինչն օգտակար կլինի հետագա զարգացումների տեսանկյունից ևս, ուստի կարևոր է, որ ԱԺ-ն օրինական կարգով ստանա այդ տեղեկությունները: Պատգամավորը փորձեց փարատել այն մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնել էին պատգամավորները:

Գործունեության սահմանափակումների մասով հստակ ամրագրված է, որ անասնաբուծությամբ, բուսաբուծությամբ զբաղվելն արգելվում է Դիլիջանի գոտիավորման նախագծերով առանձնացած տարածքներում: «Օրինակ կենտրոնի մասում, երբ տուրիստներ են գալիս, ու դիմացից կովերը կամ ցուլերը դուրս գան, դա վստահաբար էքստրեմալ տուրիզմ չէ, այդ տեսակետից նման սահմանափակումները կարևոր են: Ինքս անցել եմ այդ տարածքներով, տեսել եմ, որ անասունները արածում են փողոցներում: Կարևոր է, որ այդ սահմանափակումը ճիշտ ներկայացվի ու ընկալվի»,- ասաց պատգամավորը: Հաջորդ հարցը, որին անդրադարձավ պատգամավորը, խորհրդի հարցն էր, որը ստեղծվում է քաղաքաշինական  ներդրումների խրախուսման համար: Այն պետք է ունենա լիզորություններ ու ամրագրվի պատասխանատվությունը:

Ըստ Արծվիկ Մինասյանի, այդ խորհուրդը չպետք է միջամտի ՏԻՄ գործունեությանը, որը ամրագրված է Սահմանադրությամբ և օրենքներով: Մյուս կարևոր հարցը վերաբերում էր հարկային արտոնությունների վերաբերյալ ձևակերպումներին: Նա առաջարկեց հարկային մարմինների հետ քննարկել այդ ձևակերպումները: Պատգամավորը նշեց, որ նախագիծը ուղղված է տարածքների զարգացմանը, որ պետք է տալ այդ հնարավորությունը,օրենքով երաշխավորել ներդրողների իրավունքները, բայց նաև լավ կլինի, ըստ պատգամավորի, որ հետագայում այն հիմք դառա Հայաստանի այլ տարածքների զարգացման, մասնավորապես՝ Գյումրիի համար: