կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 16:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ-ն ի՞նչ հերթականությամբ է քննելու ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի նյութերը․ որոշումը կայացվեց

Սահմանադրական դատարանը, քննարկելով գործի նյութերի հետազոտման կարգի մասին «Պատիվ ունեմ» դաշինքի միջնորդությունը, կողմերի դիրքորոշումները, կայացրեց իր որոշումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի որոշումը վիճարկելու գործի՝ բանավոր ընթացակարգով քննության ժամանակ։

Նա նշեց, որ որոշել են՝ բացատրություններով հանդես կգան նախ դիմողները, համապատասխան դիմումները ՍԴ մուտքագրելու հետևյալ հաջորդականությամբ․ «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» կուսակցություն, «Հայոց Հայրենիք» կուսակցություն և «Պատիվ ունեմ» դաշինք, այնուհետև, ըստ հերթականության, պատասխանողը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և ՀՌԱՀ-ը, և վերջում՝ երրորդ անձը։

Յուրաքանչյուր կողմի բացարտրությունից հետո այդ կողմին և երրորդ անձին հարցեր կտան դատավարության մյուս կողմերը և երրորդ անձը։ Կողմերը և երրորդ անձը հարցեր կտան այն նույն հերթականությամբ, ինչ հերթականությամբ բացատրությունները տվել են։  

Կողմերի միջնորդություններին ՍԴ-ն կանդրադառնա նյութերն ուսումնասիրելուց, կողմերի բացատրությունները, հարցուպատասխանը լսելուց հետո։ Բացատրությունների՝ 1 ժամ տևողությունը, կլինի կողմնորոշիչ կողմերի համար։

Ավելի վաղ ներկայացրել էինք հարցի քննության մանրամասները։

Մանրամասն՝ տեսանյութում․