Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարանում մեկնարկած՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման վեճի վերաբերյալ գործի բանավոր ընթացակարգով քննության ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Զոհրաբյանը միջնորդեց, որ ՍԴ-ն քննության առարկա դարձնի ԿԸՀ հունիսի 27-ի «Թիվ 183 ա» որոշումը վիճարկելու հարցը։
Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ ընտրական հանձնաժողովն արձանագրել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություների նախապատրաստման և կայացման ժամանակ այնպիսի խախտում չի կատարվել, որը կարող էր ազդել արդյունքների վրա, բայց նշում չի կատարել, թե այդ որոշումը որ դատարան կարող է բողոքարկվել։
Նա փաստեց, որ հանձաժողովն ունի լիազորություն ամփոփելու ընտրության արդյունքները և ընդունելու որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ, հետևաբար, ըստ նրա, պետք է լիներ մեկ միասնական որոշում։
Այնինչ ԿԸՀ-ն արհեստականորեն երկու որոշում է ընդունել․ հանձնաժողովը որոշել է՝ «քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա», այնինչ, ըստ Զոհրաբյանի, այսպիսի եզրափակիչ մասով որոշում կայացնելու լիազորություն հանձնաժողովը չունի, այս նախադասությունը կարող էր պատճառաբանություն հանդիսանալ, այլ ոչ թե հանձնաժողովի որոշման եզրափակիչ մաս։
«Հանձնաժողովի կողմից մեկ որոշման փոխարեն երկու որոշում կայացնելը և դրանով իսկ առաջին որոշումը ՍԴ վերահսկողությունից դուրս բերելը ստեղծում է մի շարք իրավական խնդիրներ․ ստացվում է, որ քվերակության ընթացքում խախտումներ տեղի չեն ունեցել, հանձնաժողովը որոշման հիմքերը տեղակայել է մեկ որոշման մեջ, իսկ դրանից բխող եզրակացությունը՝ մեկ այլ որոշման մեջ։ ԿԸՀ «Թիվ 183 ա» որոշումը, որում պատճառաբանություններն ու հիմքերն են, ընտրությունների արդյունքներով ընդունված որոշում է և պետք է ՍԴ-ում վիճարկվի»,-եզրակացրեց Արա Զոհրաբյանը։
ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն ասաց, որ այդ միջնորդությունը վարման կարգի հետ կապված չէ, բովանդակային է և ՍԴ սահմանադրական լիազորությունների շրջանակին է վերաբերում, հետևաբար չպետք է քննարկեն այս նիստին։
ՍԴ անդամ Արթուր Վաղարշյանը նկատեց, որ վիճարկման ենթակա է ԿԸՀ ամբողջական ամփոփման որոշումը, իսկ խախտումների մասին նյութերը տեղ են գտել ՍԴ ներկայացված դիմումներում, այսպիսով, քննության ընթացքում անդրադառնալու են նաև «Թիվ 183 ա» որոշման մեջ եղած հիմնավորումներին։
Դատավորները որոշեցին, որ ՍԴ-ն կաշկանդավածություն չունի նաև իր գնահատականն ունենալու նշված որոշման մեջ եղած դրույթներին, հետևաբար, մերժեցին Արա Զոհրաբյանի միջնորդությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․