|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հանրային հեռուստատեսությունը չի լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի այցը Ծիծեռնակաբերդ, հաղորդում է Yerkirmedia.am-ը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի վաղ նրա անունից ծաղկեպսակ էր դրվել հուշահամալիրում։
Այսօր ամբողջ օրվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում է ապահովում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Հեռարձակման սփռման ազդանշանը տրամադրվել է Հաայստանի բոլոր հեռուստաընկերություններին, ինչպես նաև՝ միջազգային լրատվամիջոցներին:
Սակայն, այն պահին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:
Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել: