Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի պնդմամբ Հանրային հեռուստաընկերությունը տրամադրել է Փաշինյանին հարթակ մինչև քայլարշավը քննադատելու բոլորին՝ անգամ ՀՀ նախագահին:
Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողերի հետ զրույցում:
«Մինչև քայլարշավը Հանրային հեռուստաընկերությունը ուներ քաղաքական պլատֆորմ, որը կոչվում էր «Եռանկյունի»։ Առաջին անգամ պարոն Փաշինյանն այնտեղ եղել է եթերում ու ամենայն մանրամասներով քննադատել բոլոր իշխանություններին՝ սկսած նախագահից, և այդ ամենը գնացել է եթեր, առանց որևէ վայրկյան մոնտաժվելու», - նշեց Գրիգորյանը։
Դիտարկմանն էլ, թե Հանրային հեռուստատեսությունը երկար ժամանակ չէր լուսաբանում Փաշինյանի քայլարշավը, Գրիգորյանը ընդգծեց, որ իր գործառույթների մեջ չի մտնում թելադրել լրատվական ծառայությանը։ Գրիգորյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված վերը նշված բողոքը։ Նա անգամ օրինակ բերեց Արմեն Աշոտյանի դժգոհությունը՝ հիշեցնելով, որ այսօր Հանրայինը լուսաբանում է իշխանություններին։