կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 09:36
Քաղաքական

Լիլիթ Թադեւոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար․ «Ժողովուրդ»

Լիլիթ Թադեւոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար:

Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջեւ են կանգնում ամեն անգամ, երբ վարչական եւ քաղաքացիական դատարաններում կարեւոր գործեր են քննվում:

Եվ այժմ Ջհանգիրյանը եւ Թադեւոսյանը անկախ դատարաններ ունենալու անվան տակ ցանկանում են միավորել այս երկու պալատները, որպեսզի ընդհանուր պալատի ղեկավար նշանակվի իրենց ներսից մեկը, ում կկարողանան 100 տոկոսով ղեկավարել եւ հրահանգներ տալ:

Հիշեցնենք, որ Թադեւոսյանի՝ քրեական պալատի նախագահ նշանակվելով՝ այս ոլորտի հարցը լուծված է, եւ այստեղ իշխանությունները խնդիրներ չունեն, այնինչ խնդիրների են հանդիպում հենց վարչական դիմումների պարագայում: Նկատենք՝ վերջին շրջանում ավելացել է քաղաքական հնչերանգներ ունեցող վարչական դիմումների քանակը, քանի որ նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, հենց այնտեղ վիճարկում են իրենց մասով որոշումները:

Եվ որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, իշխանությունները ցանկանում են այսպիսի փոփոխություններ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում