|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 16-ին հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 69936/10) վճիռը, որով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում: Այս մասին տեղեկացնում են ՄԻԵԴ-ի հայաստանյան ներկայացուցչությունից:
Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրականացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ և չի հետապնդել հանրային շահ:
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ:
Դիմումատուն պահանջել է 104,061,598 դրամ փոխհատուցում նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի և 4,056,411 դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 133,958 եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 3000 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: