|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դարձած դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակի, որը շնորհվում է այս տարվանից։
Ինչպես հայտնում է «Sputnik Արմենիա»-ն, մրցանակը 33-ամյա դերասանին հանձնվել է արածաշրջանային նոր նախագծի՝ «Silk Road Tribute Gala»-ի («Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկո) շրջանակներում, որն անցկացվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Պատմության մեջ առաջին անգամ «Beacon Award»-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի տաղանդավոր, խոստումնալից արտիստներին խրախուսելու համար։
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից մրցանակը ստացել է դերասանուհի Շուգիլա Եշենը (Ղազախստան)։