Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ինչ-որ մեկը որոշի Գյումրիում կայացած ընտրություններին ինչ-որ էտիկետներ կպցնել, ուրեմն այդ մարդն ամեն ինչին նայում է սեւ ակնոցներով. Լրագրողներին այսօր ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա կիրակի տեղի ունեցած ընտրությունները գնահատեց շատ լավ, բավարար եւ բարձր մակարդակի:
ՀՀԿ-ական պատգամավորին ի պատասխան, նրա ընդդիմախոս, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազրյանը նշեց, թե նախկինում ընտրություններում խայտառակ բաներ էին կատարվում` թմրամոլների, խուլիգանների ու տարբեր գույնի այլ մարդկանց միջոցով էին իշխանությունները վերարտադրվում: իսկ այժմ ընտրական տեխնոլոգիաները փոխվել են:
«Հիմա ընկեր Պրեսկոտը շատ ճիշտ բան արեց: Նա ասաց` տղանե’ր, արդեն չի’ կարելի: Ասաց այսպես պետք չէ’ անել, տղանե’ր, խելքի’ եկեք` թմրամոլներով, խուլիգաններով եւ այլն մարդկանց ընտրատեղամասերից հանելով այլեւս ընտրությոններ չանե’ք: Այս անգամ առաջին փորձը դրեցն Հրազդանում: Տուն առա տուն ընկան ու տաս հազարական դրամ բաժանեցին: Հրազդանում տեսան, որ սա անցնում է` տեսան որ փողով ամեն ինչ կատարվում է` գումարները, որոնք ձեզանից գողացած գումարներ են, բերում ու ընտրակաշառքի ձեւով բաժանում են ու ընտրույթուններ կատարում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նրան հակադարձելով` Սուքիաս Ավետիսյանը կտրուկ արտահայտվեց եւ նշեց, որ եթե ինչ-որ մեկը փաստեր չունենալով այսպիսի արտահայտություններ անի, ապա պատասխան է տալու դրա համար:
«ես ասում եմ, եթե որեւիցե մեկը փորձի Գյումրիում վերջին ընտրությունները նման ձեւով մեկնաբանել, ապա ես պատրաստ եմ վիճաբանել, ընդհուպ մինչեւ դատական ատյաններում: Ես ինքս, որպես այդ ընտրությունների ակտիվ մասնակից, պարտավորվում եմ այդ ասածների համար այդ մարդուն դատի տալ, եթե նա իր ասածները չապացուցի»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Բանավեճի ժամանակ ընդդիմախոսների միջեւ կրքերը բորբոքվեցին մինչեւ այն Աստիճան, որ ՀԱԿ անդամը խորհուրդ տվեց Սուքիաս Ավետիսյանին` փոխել իր անունը, քանի որ դա թուրքերեն բառ է:
Այնուհետեւ բանավիճողները անդրադարձան Ավանի ընտրություներին: Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ անկախ հանգամանքից, ինքը Ստեփան Սաֆարյանին կսիրի-չի սիրի, կհարգի-չի հարգի, բայց նա քաղաքական դաշտում քաղաքական գործոն է: Սուքիաս ավետւիսյանն էլ այս դիտարկամնը պատասխանեց, թե Ստեփան Սաֆարյանը երեք հազար ձայն ունեցող գործոն է ու թող այդքանով բավարարվի: Այնուհետեւ բանախոսները սկսեցին վիճել քաղաքական սցենարների շուրջ, անդրադարձ կատարեցին գալիք նախագահական ընտրություններին: Ի դեպ` չմոռացան ու չշրջանցեցին նաեւ մարտի 1-ի դեպքերը: