«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ խոստացել էի պարզել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ծառայող այս մարդու անունը՝ հասարակական պարսավանքի ենթարկելու համար։ Եվ ահա - մայոր ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ։
Հիշեցնեմ, որ նա երեկ գիշերվա հազարին ապօրինաբար ու խաբեբայաբար փաստացի առևանգել էր Մեղրու արժանապատիվ քաղաքապետին՝ ապահովելով նրա տեղափոխումը Երևան։
Սյունյաց թունդ ողջո՛ւյն քեզ, օսմանահպատա՛կ մայոր։ Ամո՛թ քեզ, վախկոտ կամակատար»։