կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-25 20:51
Քաղաքական

Ողջո՛ւյն... հազարավոր բառերի փոխարեն. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի արձագանքը Փաշինյանի հրաժարականին

Ողջո՛ւյն... հազարավոր բառերի փոխարեն. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի արձագանքը Փաշինյանի հրաժարականին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացված են կառավարական ամառանոցի դիմացի տարբեր հատվածներում ամրացված պաստառներ՝ «Ողջո՛ւյն... հազարավոր բառերի փոխարեն, առանց Նիկոլ Հայաստան» գրությամբ։ Այդպես են ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի անդամներն իրենց բողոքն արտահայտել հայրենադավ Փաշինյանի՝ ամեն գնով աթոռին մնալու մոլուցքի դեմ:

«Մեր յուրօրինակ ողջույնը վարչապետի աթոռը զավթած տականքին։

ողջույն…
հազարավոր բառերի փոխարեն
 
հ.գ Դեմիրճյան փողոց՝ ճիշտ կառավարական ամառանոցի հարևանությամբ:
 
հ.գ. Այլևս երբեք թշնամուն չենք տեսնելու վարչապետի կարգավիճակում»,- գրված է ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ի էջում և տեղադրված են լուսանկարներ։