Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնած՝ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» կլոր սեղան-քննարկմանը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հրապարակեց մի շարք հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Դրանցից մեկը «10 կետն» է, որոնք ընդունվել են 1914 թ-ին մի գաղտնի խորհրդակցության ժամանակ։ Այդ փաստաթուղթը ընկել է անգլիական հետախուզության ձեռքը, բայց նաև հրատարակվել է 1919 թ-ի թուրքական թերթերից մեկում՝ հենց առաջին էջի վրա։
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ այդ փաստաթուղթը Իթթիհադի՝ երիտթուրքերի կուսակցության կենտկոմի պաշտոնական նամակն է իրենց տեղական կազմակերպություններին, և այդ 10 կետը, ըստ էության, ներկայացնում են Հայոց ցեղասպանության ծրագիրը։
«Այդ 10 կետերից մի քանի կետեր կան, որոնք նաև այսօր են կրկնվում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Օրինակ, 3-րդ կետը․ «Համապատասխան ու հատուկ միջոցներով գրգռել մահմեդականների կարծիքը հայերի դեմ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Վանը, Էրզրումը, Ադանան, որտեղ հայերը, փաստորեն, արդեն արժանացել են մահմեդականների ատելությանը, հրահրել կազմակերպված կոտորածներ և այլն»։
Նա ասաց, որ այդ հույժ գաղտնի փաստաթուղթը պատահաբար է հայտնվել շրջանառության մեջ։
Մեկ այլ փաստաթուղթ, որը հրապարակեց ակադեմիկոսը, Օսմանյան կառավարության որոշումն է հայերի տեղահանության մասին։
Նա ասաց, որ այդ փաստաթուղթը հրապարակվել է Օսմանյան արխիվների վարչության կողմից։ Փաստաթղթի տակ կառավարության ոչ բոլոր անդամներն են ստորագրել՝ միայն 7-ը, որոնց թվում ձախից երկրորդը Էնվերինն է, ձախից երրորդը՝ Թալեաթինը։
«Այս փաստաթղթի օրինակում կա մի արտահայտություն, որը, կառավարությունն այնքան է շտապել, որ հնարավորություն է տալիս բացահայտելու Ցեղասպանության կանխամտածվածությունը։ Ցեղասպանություն երևույթը սկզբունքորեն տարբերվում է զանգվածային այլ կոտորածներից, դա հանցագործություն է ըստ միջազգային օրենքի»,-ասաց Սաֆրաստյանը։
Այդ արտահայտությունն է․ «Լիովին ոչնչացնել ու վերացնել»։
Այս արտահայտությունը Օսմանյան կառավարության որոշման տեքստում հնարավորություն է տալիս բացահայտել Ցեղասպանության սկզբունքային էությունը։
Այս փաստաթուղթը 1915 թ-ին ընդունվել է և փոխանցվել տարբեր նախարարություններին, որ սկսեն դա իրականացնել։
Սաֆրաստյանի ձեռքի տակ է նաև այն փաստաթուղթը, որով այդ որոշումը գնացել է ի կատարումն։
Հաջորդը փաստաթուղթը Օսմանյան կայսրության պաշտոնաթերթն է, որտեղ հրատարակվել է հայերի Տեղահանության օրենքը։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․