Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր
Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:
1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմության» կենտրոնական գրասենյակի՝
Հատուկ հանձնաժողովին հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի
տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և
նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը
բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները,
որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: «Թուրքական Ստամբուլը» չի նշել
նամակի աղբյուրը, ավելին՝ «Միության և առաջադիմության հանձնաժողովի» պահոցներն անհետացել էին
Առաջին hամաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ
այս ամենից, ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին
«Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին
«Միության ևառաջադիմության հանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Փաստաթղթի դրույթները՝ ստորև:
1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները,
ձերբակալել դրանց գործադիր անդամներին, էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը,
արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս` սպանել:
2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:
3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր
(այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են
վաստակել մահմեդականների ատելությունը:
4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերիգործողությունները ներկայացնել այնպես,
կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը` աջակցել մահմեդականներին:
5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես` 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին`
հետագայում մահմեդականացվելու:
6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողեցրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն
կապն իրենց հայրենի քաղաքների հետ:
7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:
8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:
9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամերկու անձանց մոտ:
«Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն` արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է»,-
գրել է «Թուրքական Ստամբուլ» պարբերականը 1919թ. մարտի 25-ին: