Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Նախագահի ընտրությունները Սիրիայում տեղի կունենան մայիսի 26-ին: SANA գործակալությունը հայտնում է, որ այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդա Սաբաղը:
«Գերագույն Սահմանադրական դատարանում թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը կսկսվի ապրիլի 19-ին և կտևի 10 օր՝ մինչև ապրիլի 28-ը»,- ասել է նա:
Ըստ Սաբաղի՝ ժողովրդի կամարտահայտումը տեղի կունենա երկրի համար կարևոր պահին: «Երբ մեր քաջարի բանակը պատերազմի դաշտում բախվում է ահաբեկիչների հետ, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կիրառել իր սահմանադրական իրավունքը և մասնակցել ընտրություններին՝ խափանելու համար Սիրիայի դեմ ուղղված դավադրությունները»,- շեշտել է խորհրդարանի խոսնակը:
Նախորդ նախագահական ընտրությունները Սիրիայում անցկացվել էին 2014-ին՝ այլընտրանքային հիմունքներով: Քվեարկությանը մասնակցել էր Սիրիայի քաղաքացիների 73,5%-ը: «Արաբական սոցիալիստական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Բաշար ալ Ասադը հաղթել էր ընտրություններում՝ ստանալով ընտրողների 88,7%-ի աջակցությունը: